AM
14 Դեկտեմբեր 2011 - 08:52 AMT

ՈւԱԶ-ը դուրս է եկել Ճանապարհից և գլորվելով ընկել տան տանիքին

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և 70 մետր գլորվելով՝ ընկել տներից մեկի տանիքին:

Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Թումանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: