«Միասին» երիտասարդական շարժումը պատրաստվում է իրականացնել յուրօրինակ ֆլեշմոբ: Այն կմեկնարկի Թամանյանի արձանի մոտ, դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին: Կազմակերպիչները հայտնում են, որ ֆլեշմոբը փորձելու է հնարավորինս պատկերավոր արտացոլել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի ներկայիս վիճակը: Մասնակիցները, ովքեր պատրաստել են ԳԱԶԵԼ մակնիշի երթուղային տրանսպորտի ստվարաթղթե մակետ, բեմականացման միջոցով ցույց են տալու երթուղայիններից օգտվող քաղաքացիներին հանդիպող ամենօրյա փորձությունները:
«Մեր նպատակն է` մի կողմից բարձրաձայնել քաղաքացիներին հուզող խնդիրների լուծման անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ օգնել մեր քաղաքապետին և քաղաքային իշխանություններին դրանց լուծումների հետ կապված»,- նշում են կազմակերպիչներն ու հավելում, որ ֆլեշմոբի վերջում մասնակիցները նամակ կհանձնեն քաղաքապետին:





