AM
17 Դեկտեմբեր 2011 - 10:46 AMT

Ռուբեն Հայրապետյան. Իմ և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մեջ որևէ լարվածություն չկա

Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ նա լավ հարաբերություններ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ես ՀՀԿ-ի խորհրդի անդամ եմ, իսկ Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ-ի նախագահը: Մենք իրար հետ ամեն օր համարյա շփվում ենք, և որևէ լարվածություն մեր մեջ չկա»,- ասել է Հայրապետյանը:

Իսկ այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն ուժերը միասնական ցուցակով են մասնակցելու, թե առանձին, ԱԺ պատգամավորը նշել է հետևյալը. «Կուսակցության ղեկավարությունը ինչպես որոշի, այնպես էլ կանենք: ԱԺ ընտրություններին ես չեմ մասնակցելու: Ես գտնվում եմ իմ կուսակցության շարքերում եւ իմ գործունեությունը ծավալելու եմ իմ կուսակցության համար»: