AM
28 Նոյեմբեր 2003 - 13:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԻՊԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՍՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդեց Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը: Սակայն, նախագահների կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգի ԶԼՄ-ները տարածել են քաղաքի Պետավտոտեսչության հետեւյալ հաղորդագրությունը, թե «նոյեմբերի 30-ին մեր քաղաքում Հայաստանի նախագահի գնտվելու կապակցությամբ խնդրում ենք տրանսպորտային միջոցների տերերին ծայրաստիճան ուշադիր լինել քաղաքի կենտրոնական մասում երթեւեկելիս»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մի քանի օրից հանդիպելու է Հայաստանի նախագահին: