Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.58-ին արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Ձորափի 40 հասցեում տեղադրված է ռումբ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ փրկարար ջոկատը: Ժամը 14.36-ին դեպքի վայր են հասել ՊՆ սակրավորների և ոստիկանության կինոլոգների խմբերը: Որոնողական աշխատանքներն ավարտվել են ժամը 14.58-ին, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:





