AM
19 Դեկտեմբեր 2011 - 11:45 AMT

ՊՆ-ն չի մեկնաբանում բժշկական հանձնաժողովի նախագահի՝ աշխատանքից հեռացվելու մասին լուրերը

«Չենք լռելուն» տարածել է հաղորդագրություն, ըստ որի ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի կողմից տրված է «ներքին» կարգադրություն, որ բանակ զորակոչեն անգամ հիվանդ երիտասարդներին, ինչը հանդիսացել է հակամարտության պատճառ նրա և կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահի միջև. «Վերջինս մի քանի օր առաջ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»:

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել «Չենք լռելուի» տարածած հերթական հայտարարությունը, իսկ ռազմաբժշկական վարչության օպերատիվ հերթապահը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք այդպիսի տեղեկատվություն չունեն։