Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւի հետ: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում ներկայիս իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:





