Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը շարունակելու նպատակով միջոցների հավաքագրման 12-ժամյա հեռուստամարաթոնը: Այդ նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ մայրուղու շինարարության համար միջոցների հավաքագրման ակցիան մեկնարկել է նոյեմբերի 12-ին Եվրոպայում, որտեղ հավաքվել է շուրջ 900 հազար դոլար: Նշենք նաեւ, որ ԼՂՀ-ում այսպես կոչված «կյանքի ճանապարհի» շինարարության ավարտի համար անհրաժեշտ է եւս 15 մլն դոլար:





