«Ժամանակի» տեղեկություններով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում: Այդ մատյանում պետք է գրանցվեն նաև ոստիկանության աշխատակիցների ամենամոտ ազգականների հեռախոսահամարները: Բացի այդ, թերթի փոխանցմամբ, Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ունենալ անձնական էջեր Facebook, Odnoklassniki կամ հայտնի այլ սոցիալական ցանցերում:





