Դեկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա մատենագետ, գրադարանագետ, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանի «Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հնարավորություն է տալիս համակողմանի պատկերացում կազմել Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնում` գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն մասնագիտական կրթության իրականացման և հեռանկարային զարգացումների մասին: Այստեղ հեղինակը հանգամանորեն խոսում է մասնագիտության արդիական ուսուցման առարկայական ծրագրերի ու ծրագրային գրականության մասին:
Աշխատությունը նախատեսված է ոլորտի դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար:





