AM
27 Նոյեմբեր 2003 - 13:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջիկա օրերին հանդիպել իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին, ռուսական աղբյուրների համաձայն, նա հայտարարել է նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում առայժմ տեղեկություն չունեն նախագահների հանդիպման ժամկետի եւ վայրի մասին: Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունում նույնպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են, որ տվյալ պահին նրանք տեղեկություն չունեն Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին: