AM
21 Դեկտեմբեր 2011 - 06:47 AMT

Մինչ Ամանոր ԲՀԿ անդամները կծանոթանան կուսակցության ղեկավարի որոշումներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչև Ամանոր հրավիրելու է ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և նրանց տեղեկացնելու է առաջիկա քաղաքական շրջափուլին վերաբերող իր որոշումների մասին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը» հղում կատարելով խմբակցության պատգամավոր Գոհարիկ Ենոքյանին: Վերջինս դժվարացել է կանխատեսել, թե արդյոք ԲՀԿն նախընտրական դաշինք կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, թե՞ ընտրությունների կգնա մենակ: