AM
21 Դեկտեմբեր 2011 - 11:00 AMT

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում բացվեց «Հայաստանի հնագույն հոգևոր մշակույթը» գիտաժողովը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում բացվեց «Հայաստանի հնագույն հոգևոր մշակույթը» խորագրով գիտաժողովը: Զեկույցներով հանդես եկան ակադեմիայի տարբեր ինստիտուտների գիտական աշխատողներ Արմեն Պետրոսյանը, Սիմոն Հմայակյանը, Նվարդ Տիրացյանը, Հասմիկ Հմայակյանը, Արամ Քոսյանը, Արսեն Բոբոխյանը, Երվանդ Գրեկյանը և Միքայել Բադալյանը: Նրանք զեկույցներ կարդացին հին Հայաստանի ճարտարապետության, դիցաբանության և արվեստի մասին:

Հայոց հնագույն մշակույթի մասնագետները գտնում են, որ խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները ցույց չեն տալիս հայ հոգևոր մշակույթի իրական պատկերը, և այն խորքային առումով լավ ուսումնասիրված չէ: Այսօր հնագիտությունը նոր փուլում է, և, ըստ մասնագետների, այն օգնում է նոր երևույթներ բացահայտել հոգևոր մշակույթի ոլորտում: