Բնական մենաշնորհների գործունեությունը կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին կքննարկի «ՀայՌուսգազարդ» ընկերության դիմումը` Հայաստանում բնական գազի նոր սակագների կիրառման մասին, տեղեկացնում է «RusEnergy» գործակալությունը: Հիշեցնենք, որ ներկայացված դիմումի համաձայն, «ՀայՌուսգազարդը» մտադիր է բարձրացնել հաշվարկած միջին սակագինը` 80,13 դոլարից մինչեւ 95,7 դոլար` 1 հազար խորանարդ մետրի համար: Գազի փոխադրման եւ բաշխման սակագները մնում են անփոփոխ:





