AM
21 Դեկտեմբեր 2011 - 17:57 AMT

Ստեփանավան-Կուրթան ճանապարհին վրաերթի հետևանքով կա մեկ զոհ

Դեկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Կուրթան ճանապարհի 10-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1926 թ. ծնված Խալաթ Գրիգորյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։