AM
25 Նոյեմբեր 2003 - 13:59 AMT

ԱՄՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿՐՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանին մոտ 14 միլիոն դոլար գումարի վարկաբաժնի հատկացումը` «Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի մեխանիզմները» ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ԱՄՀ եր-անյան ներկայացուցչությունը, մինչ այսօր այդ ծրագրով Հայաստանին տրամադրվել է շուրջ 58 մլն դոլար` 100 մլն դոլար կազմող ընդհանուր վարկից: