ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու չի առաջադրվի, բայց կուսակցությունը համամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին:
Այս մասին «Հայկական ժամանակն» իմացել է Կարապետյանից: Հարցին, թե ինչու չի ցանկանում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, նա ասել է. «Որովհետև չեմ ուզում ուղղակի դեպուտատ դառնամ: Ես ուզում եմ, որ ֆրակցիա լինի»: Կարապետյանը նշել է նաև, որ կցանկանար ապագա ԱԺ-ում իր կուսակցությունը ունենար այնքան տեղ, «ինչքան որ ժողովուրդը ձայն տա կամ ինչքան որ հաջողվի»: Իր կարծիքով՝ ինչքան ձայն կտան. «Ես գուշակությամբ չեմ զբաղվում: Կարևորը՝ ժողովուրդն այլընտրանք ունենա»:





