AM
24 Նոյեմբեր 2003 - 18:52 AMT

ԼԻՆԵԼՈՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԿԱՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Այսօր Հայաստանը իսկապես հանդիսանում է Հարավային Կովկասի ամենակայուն եւ հուսալի պետությունը, որի առնչությամբ մենք կարող ենք լուրջ քաղաքական դիվիդենտներ ակնկալել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո կայունությունը Հայաստանում էլ ավելի մեծ արժեք է ներկայացնում միջազգային հանրության համար: