AM
24 Նոյեմբեր 2003 - 14:47 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման հապաղումներ չեն նկատվում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Վրաստանի փոխարտգործնախարար Կախա Սիխարուլիձեն: Նրա խոսքերով, Փոթի եւ Բաթումի սեւծովյան նավահանգիստները գործում են նորմալ ռեժիմով, ըստ ժամանակցույցի է աշխատում նաեւ վրացական երկաթուղին: Փոխնախարարը հավաստիացրել է նաեւ, որ խնդիրներ չկան Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ավտոբեռնափոխադրումների առումով: Նշենք, որ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մոտ 90 տոկոսը իրականացվում է վրացական երկաթուղով եւ սեւծովյան Փոթի ու Բաթումի նավահանգիստներով: