AM
23 Դեկտեմբեր 2011 - 10:51 AMT

Դավիթ Ջամալյանը կարծում է, որ 2012թ Ադրբեջանը շարունակելու է շփման գծում իր սադրանքները

Անցնող տարում Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ ձեռքբերել այն մարդկային և ռազմական առավելությունները, որոնց մասին խոսում էր: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, ընթացիկ տարում Հայաստանը ձեռք է բերել այնպիսի սպառազինություն, որը կարողացավ չեզոքացնել Ադրբեջանի բոլոր առավելությունները:

Անդրադառնալով Արցախի ԶՈւ և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքներին, հայ փորձագետը հայտարարել է, որ հնարավոր է Բաքուն գալիք տարում շարունակի շփման գծում իր սադրիչ գործողությունները: «Մեր խնդիրն է հակառակորդի սադրիչ գործողությունները հասցնել նվազագույնի»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է հայոց բանակում առկա խնդիրներին, ապա փորձագետն ասել է, որ միջադեպերն ու մահվան դեպքերն անընդունելի են: Այս առնչությամբ նա հաղորդել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացվել է ծրագիր` առկա խնդիրների լուծման նպատակով: