2004 թ. Հայաստանը սպառազինություն կստանա տարբեր տեղերից, եւ այն վճարվի ոչ թե պաշտպանության նախարարության բյուջեից, այլ ուրիշ բյուջետային միջոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Հայաստանի 2004 թ.պետբյուջեի նախագծի առնչությամբ փակ քննարկման ավարտին: Նրա խոսքերով` սպառազինության ձեռքբերման ողջ ծախսերը կիրականացվեն պաշտոնական աղբյուրներից: Ս. Սարգսյանը նաեւ հաղորդել է, որ Հայաստանի պաշտպանության բյուջետային ֆինանսավորումը կրկնակի անգամ քիչ է քան Ադրբեջանինը: «Սակայն, Հայաստանի նախագահը եւ վարչապետը, վստահ եմ, միջոցներ կգտնեն բանակը նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով զինելու համար, քանի որ 2004 թ. մենք մտադիր ենք եւս մեկ քայլով առաջ շարժվել, այդ թվում`սպառազինության գծով»,- հայտարարել է նախարարը:





