AM
22 Նոյեմբեր 2003 - 15:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԼՈՐ

Հայաստան է ստացվում ադրբեջանական արտադրության քլոր: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտնել է «Նաիրիտ-2» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Սուքիասյանը, ադրբեջանական քլորը մեզ է հասնում Վրաստանի տարածքով: Նրա խոսքերով` արդեն մեկ տարուց ավելի է, ինչ «Նաիրիտ-1» միավորումը հայտնի պատճառներով չի աշխատում, եւ վերջինիս քլորի պաշարները վաղուց սպառված են: