Այսօր ժամը 00.40-ի սահմաններում, Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Հոնդա», «ՎԱԶ-21213» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:





