AM
26 Դեկտեմբեր 2011 - 14:07 AMT

Շարունակվում է «Հայփոստ»-ի բաժանմունքների վերաբացումների շարքը Հայաստանի մարզերում

«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը: Շարունակելով վերաբացումների շարքը Հայաստանի մարզերում` «Հայփոստ»-ն ուրվագծում է իր նոր դիմագիծը և նորովի է ներկայանում հանրապետության տարբեր համանքներում: Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ծովագյուղ գյուղերի, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքների փոստային մասնաճյուղերի և բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունները:

Բացմանը արարողություններին ներկա գտնվեցին համայնքների ներկայացուցիչներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև՝ տեղի բնակիչներ:

Նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության և ազդանշանային համակարգերով, տեսագրային սարքավորումներով: Բաժանմունքներում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանն ու փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Նորոգված, նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներից ոչ ծառայությունների, ոչ սպասարկման որակի մակարդակով: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Վարդենիկի, Ծովագյուղի, Հրազդանի և Չարենցավանի բնակիչներին: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` -ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: