Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահականից հայտնում են, որ նա կարևորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի և ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:
Բակո Սահակյանը նաև երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Յիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի և պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:





