AM
19 Նոյեմբեր 2003 - 19:30 AMT

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ

Շաբաթվա վերջում Երեւան կժամանի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լինն Պասկոն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ աղբյուրները, նախատեսվում են ամերիկացի դիվանագետի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Նախօրեին Լ.Պասկոն Բաքվում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ մեր բանակցությունների հիմնական թեմաներից է»: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավելապես կախված է հակամարտող կողմերի ճկունությունից եւ նրանից, թե ինչպես կընդունվեն նոր գաղափարները տարածաշրջանում: