Դեկտեմբերի 29-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները անցանելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքից հետո դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: ՏԿՆ-ն հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





