AM
29 Դեկտեմբեր 2011 - 09:03 AMT

Արդարադատության խորհրդի կողմից հարուցվել են 7 կարգապահական վարույթներ

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։

ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովից հայտնում են, որ արդյունքում հանձնաժողովի կողմից 28.12.2011թ. հարուցվել են թվով 7 կարգապահական վարույթներ, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: