Այսօր Երեւան Է ժամանել Եվրոպայում ԱՄՆ զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդնը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երեւան ժամանած Եվրոպայում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի միացյալ զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը նշել էր Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, համագործակցության էական առաջընթացը: Նա այն ժամանակ նշեց, որ «այդ համագործակցության տեմպն ընտրում է Հայաստանը»:





