Այսօր երեւանյան դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Համաձայն դատավճռի, սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը (նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը) դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Նման պատիժ է ստացել հանցագործության կատարողը` Ջոն Հարությունյանը: Հանցագործության մեղսակիցներ Ֆելիքս Առուստամյանը, Գեղամ Շահբազյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Գրիգոր Պետրոսյանը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության: Ուրիշ չորս դատապարտյալներ ստացել են պայմանական պատժաչափ եւ ազատ արձակվել հենց դատարանի դահլիճում: Ինչպես լրագրողներին հայտարարել է տուժող կողմի ներկայացուցիչը` Տիգրան Նաղդալյանի քույր Կարինե Նաղդալյանը, դատարանի վճիռը բավականին մեղմ է, քանզի, նրա կարծիքով` հանցագործության պատվիրատուն եւ անմիջական կատարողը պետք է դատապարտվեին առավելագույն պատժամիջոցի:





