Հունվարի 4-ին` ժամը 23.38-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի թիվ 228 տան հարակից ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Ժամը 00.07-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.33-ին, մարվել` 00.47-ին: Ն. Մնացականյանին պատկանող տանը կից ավտոտնակում այրվել են «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 600 ՕՍ 06, «Տոյոտա Պրադո» մակնիշի 60 ՕԼ 006 և «Պորշե Կայեն» մակնիշի 60 ՈՍ 006 պետհամարանիշերով ավտոմեքենաները:





