Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունանի խոսքով, ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները, հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:
Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները կունենան այլ նկարագիր: «Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ ու կտեղադրվենք կայքում»,- ասել է մամուլի քարտուղարը: Վերջինս տեղյակ չէ՝ կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու և երբ է հարցը օրակարգում դրվելու:
Ընտրատարածքների քարտեզագրությամբ որոշվում է, թե որ բնակավայրերը կամ թաղամասերն են միավորվում մեկ ընտրատարածքի մեջ:





