Հայկական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:
Ըստ շրջանառվող լուրերի, ոստիկանության մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Քոչարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը, սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ էր նշանակվել ակադեմիայի պետի տեղակալ:





