ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ուղևորահոսքերի բացասական սալդոն ՀՀ-ում կազմել է 64 հազար 897 մարդ, հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:
Այսինքն, նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 64 հազար 897-ով ավելի մարդ, քան ժամանել է: Եւ դա չնայած այն բանին, որ նոյեմբերին ՀՀ ժամանածների թիվը 16 հազար 600-ով գերազանցել է մեկնածների թվին: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2011-ին բացասական սալդոն մեծացել է 2,4 տոկոսով: Որոշ կանխատեսումներով, այս տարվա արտագաղթի վերջնական պաշտոնական թիվը կկազմի 40-45 հազար: Որքան է սա մոտ արտագաղթի իրական թվերին, դժվար է ասել, նշում է թերթը:





