AM
10 Հունվար 2012 - 08:29 AMT

Ուրցաձորում հայտնաբերված պապիկի դիակի գրպանում եղել է 400 000 դրամ, ոսկյա և արծաթյա զարդեր

Հունվարի 9-ին ժամը 13.30-ին ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ Մելիքյանի դիակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր: Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ, հայտնաբերվել է արյունոտ դանակ և մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա և արծաթյա զարդեր:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: