AM
15 Նոյեմբեր 2003 - 16:57 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ԱՌԱՋԻՆ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ողջ աշխարհի հայերի ինտեգրման գործընթացը ներկայումս գտնվում է պատշաճ մակարդակում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում` Ծաղկաձորում ընթացող Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջին համաժողովի մասնակիցներին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ համաժողովը կնպաստի ողջ աշխարհի հայերի միջեւ կապերի խորացմանը: Նշենք, որ համաժողովին մասնակցում են 150 լրագրողներ 17 երկրներից: