AM
10 Հունվար 2012 - 13:51 AMT

ՏԿՆ. Մեղրու լեռնանցքի դժվարանցանելիությունը վերացել է

Հունվարի 10-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Օրվա ընթացքում կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Մեղրու լեռնանցքի դժվարանցանելիությունը վերացել է:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: