Երեկ Գյումրիի մերձակայքում տեղի ունեցած ռուսական ՄիԳ-29 կործանիչի աղետի առավել հավանական պատճառը ժայռին բախումն է եղանակային վատ պայմանների հետեւանքով: Այդ մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ինքնաթիռի բեկորները եւ օդաչու Կոնստանտին Կարդաշի դիակը հայտնաբերվել են մոտ 2500 մ բարձրության վրա: «Եթե ինքնաթիռը ժայռին բախված չլիներ, կարծում եմ, օդաչուն կհասցներ ինքնուրույն ինքնանետում իրականացնել, – կարծում է նախարարը: – Դժբախտաբար, ինքնանետման սարքը գործել է ժայռին հարվածի հետեւանքով` նետելով արդեն մահացած օդաչուին ինքնաթիռից 30-40 մ հեռավորության վրա»:





