Հունվարի 15-ին ժամը 07.50-ին Արարատի մարզում`Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող (վարորդ,1967 թվականին ծնված Ռուբեն Ակրիբազի Հայրապետյան), «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 7419 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշի բետոնե սյուներին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր`1969 թվականին ծնված Արայիկ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ`1990 թվականին ծնված Հայկ Մնացականյանը և 1992 թվականին ծնված Բագրատ Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:





