AM
12 Նոյեմբեր 2003 - 14:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նոյեմբերի 14-15-ը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Նախատեսվում են նրա հանդիպումները Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովի եւ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մեռզլյակովի հետ: Նույն օրը նախարարը հանդես կգա Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողության առջեւ: Նոյեմբերի 15-ին Մոսկվայում կկայանա Վ.Օսկանյանի հանդիպումը ԱՊՀ երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ: