AM
17 Հունվար 2012 - 07:35 AMT

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։