Դեկտեմբերի 11-12-ը Ժնեւում կայանալիք տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովում հայկական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն դառնալուն:





