AM
11 Նոյեմբեր 2003 - 16:50 AMT

ՈՐՊԵՍ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ԿԿԱՏԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ

Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է առաջին պաշտոնական այցով մեկնել հարեւան Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թուրքական «Զաման» թերթին հաղորդել է Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն: Նրա խոսքերով` այցը կարող է տեղի ունենալ նոյեմբեր ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Ի. Ալիեւն Իրան եւ Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, սակայն ընտրել է Թուրքիան: