Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսի հուլիսին նախանշված այցը տարածաշրջան հետաձգվել էր ադրբեջանական կողմի պահանջի պատճառով` Լեռնային Ղարաբաղ այցելել միայն Ադրբեջանի տարածքով: Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ այլապես «չի կարող ապահովել զեկուցողի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում»: Այդ մասին Փարիզում կայացած ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի կոմիտեի նիստում հայտարարել էր Թերի Դեւիսը` ավելացնելով, որ չի ցանակացել իր այցով «քաղաքական շահարկումների» առիթ տալ: Այդ առնչությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պարզաբանել է Փարիզում ԵԽԽՎ-ի ամբիոնից, որ ադրբեջնական կողմը մոլորության մեջ է գցել Թերի Դեւիսին: «Լեռնային Ղարաբաղը` ինքնիշխան սուբյեկտ է եւ ի վիճակի է ինքնուրույն ապահովել օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը իր տարածքում եւ ոչ մի այլ երկիր դրա իրավունքը չունի»,-հայտարարել է նա: Ռուստամյանի խոսքերով, Թերի Դեւիսի այցը տարածաշրջան կկյանա 2004 թվականին, քանի որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա զեկույցը պետք է քննարկվի ԵԽԽՎ-ում գարնանային կամ ամառային նստաշրջանի ընթացքում:





