AM
19 Հունվար 2012 - 06:28 AMT

Հանրապետության ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են

Հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում և Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղացած առատ ձյան /15-40սմ/ պատճառով, դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/ և Տաշիրի ճանապարհահատվածները:Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:

ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: