AM
19 Հունվար 2012 - 06:30 AMT

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կարող է բոլոր ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ ունենան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա ընտրություններում մտադիր է մեծամասնական թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատարածքներում: Այս մասին տեղեկացրել է կուսակցության քաղաքական խորհրդի մի անդամ, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Ըստ նրա, բացառություններ կարող են լինել ընդամենը մեկ-երկու ընտրատարծքներում, հայտնում է «Հայկական ժամանակը»: Հարկ է նշել, որ նույն որոշումն է կայացրել նաև Հանրապետական կուսակցությունը: Նման որոշման մասին քննարկումներ են գնում նաև Հայ ազգային կոնգրեսում: Եթե իսկապես իրադարձությունները ընթանան հենց այդ սցենարով, ընտրությունները, ըստ թերթի, կարող են լիով դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից. ընդ որում՝ ոչ միայն մեծամասնական, այլև՝ համամասնական ընտրակարգում: