2004 թ. Հայաստանը կկարողանա ստանալ աղքատության կրճատման եւ տնտեսական աճին աջակցման վարկային ծրագրի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հինգերորդ վարկաբաժինը, որը կազմում է շուրջ 14 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուն: Նրա խոսքերով` պաշտոնապես այդ հարցը կլուծվի նոյեմբերի վերջին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի նիստում: Ջ. Մաքհյուն ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը կատարել է ծրաագրի ամենակարեւոր պահանջներից մեկը եւ բարելավել ընթացիկ տարում հարկերի գանձման մակարդակը, ինչը պետք է հանգեցնի սոցիալական ոլորտի համար բյուջետային ծախսերի աճի:





