Երկու խոշոր հայկական բանկեր` Արդշինինվեստբանկը եւ Արմագրոբանկը ստորագրել են պայմանագիր միաձուլվելու մասին: Համաձայն պայմանագրի, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Արդշինինվեստբանկը ձեռք է բերում ակտիվները եւ ստանձնում պարտավորությունները Արմագրոբանկի ավանդատուների եւ մշտական հաճախորդների առջեւ, դրանով իսկ սկսում է վերակենդանացնել նրան: Գործարքի նպատակն է` Արդշինինվեստբանկի կողմից ձեռք բերել Արմագրոբանկի ակտիվների առողջ մասը եւ պարտավորությունները` համակարգ ձեւավորող բանկի նշանով: Այդ թվում նաեւ խոսքը գնում է ունեցվածքային ակտիվների մասին, մասնավորապես, Արդշինինվեստբանկին է հանձնվում Արմագրոբանկի մասնաճյուղային ցանցը, որը լայն աշխարհագրություն ունի եւ Հայխնայբանկից հետո երկրորդ տեղն է գրավում Հայաստանի բանկային համակարգում: Հիշեցնենք, որ համաձայն Արմագրոբանկի ֆինանսական հաշվետվության, նրա պարտավորությունների ծավալը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 8,6 մլրդ դրամ:





