AM
7 Նոյեմբեր 2003 - 15:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Քիշնեւում կայացած Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի 113-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր իռլանդացի գործընկեր Բրայան Քոուենի հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, 2004 թ. հունվարից Իռլանդիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը: Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան- ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ այն դերը, որ կարող է ունենալ ԵՄ-ն տարածաշրջանային համագործակցության խթանման գործում: