AM
6 Նոյեմբեր 2003 - 17:51 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆՐԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանը ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ, սակայն Հյուսիսատլանտյան Դաշինքին Հայաստանի անդամակցության հարցը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահին առընտեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների հետ «Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչ մասն է հանդիսանում»: